Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը մանրամասներ է հայտնում սեպտեմբերի 16-ի գիշերը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա հրազենային հարձակման առնչությամբ:
Նա անգամ անուններ է հրապարակում:Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«23:30-ին է դեպքը տեղի ունեցել. Կարեն Գրիգորյանը եղբոր հետ Երևանից Էջմիածին էր վերադառնում: Երթևեկությանը հակառակ նրա դիմաց կտրել է «Վազ 2106» մակնիշի մեքենա, ապակիներն իջեցրել են ու սկսել կրակել: Պարզվել է, որ մեքենան
պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդուն` Ստեփան Աբգարյանին, ով եղել է մեքենայում: Եղել է նաև թեկնածու Արթուր Թումանյանը, էլի մեկերկու մարդ: Կրակողը կամ թեկնածուն, կամ Արթուր
Թումանյանն է եղել, բայց որ չսխալվեմ, անուն չտամ: Հետո քաղաքացիների միջամտությամբ զենքը նրանց ձեռքից խլել են: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի սկզբնամասում` «Վաղարշապատ» ռեստորանի կողմերը: Մարմնական վնասվածքներ հանցագործները ստացել են քաղաքացիների կողմից վնասազերծման ժամանակ: Կարենին և եղբորը ոչինչ չի եղել»,-«Արմենպրես»-ին ասաց Վարդանյանը:
Ինչպես ավելի վաղ ՀՀ ՔԿ-ում հայտնել էին, Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: