Անկախության տարեդարձին նվիրված նոր ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ 2016 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունենալու «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցա-դրության բացումը:

Ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20- րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:

Ցուցանմուշների մեծ մասը, որոնք ներկայացնում են հայաստանյան ու սփյուռքյան մի շարք թանգարանների հավաքածուները, ցուցադրվում են առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների հազվագյուտ այս պատկերագրության նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաս-տառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:Այս ցուցադրությունը ներկա սերունդի համար ուսուցողական ու դաս-տիարակչական նշանակությունից զատ յուրատեսակ մի ուղերձ է անկախ պետականության` որպես գերագույն արժեքի, ինչպես նաև դրա խորհրդա-նշանների հանդեպ համազգային ակնածանքի ու հարգանքի առումով:

Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅ Դաշնակցության պատմութ-յան թանգարան-հիմնադրամի, «Արարատ Էսքիճէան» թանգարանի (Լոս Անջելես), Ամերիկայի Հայկական թանգարանի, (Բոստոն), Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային գրադարանի, Սարդարապատի ազգագրության թանգարանի, Համազգային հայագիտական միության, (Բոստոն), Մխիթարյան միաբանության թանգա-րանի, (Վիեննա), Կարեն Յեփփեյի թանգարանի (Դանիա) հավաքածուների նմուշները:




Լրահոս