Armenian text to speach

Ամբաստանյալն ահազանգում է. իրավապահները խոշտանգել են իրեն և կորզել իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նարեկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերին` հորեղբոր մահվան հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ և հարկադրել են խոստովանել, թե, իբր, ինքն է ծեծի ենթարկել ծանր մարմնական վնասվածքներից մահացած հորեղբորը:

Այնուհետև ոստիկանները իրեն ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչին, ով, խոստանալով, որ խոստովանական ցուցմունք գրելու դեպքում ազատ կարձակվի, իրենից կորզել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք՝ հորեղբորը ծեծի ենթարկելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս