Հայաստանին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Այս մասին
իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սեպտեմբերի 18-ից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերում սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ:
Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ն այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն: