Կիևում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ կապված ռուսական դիվանագիտական ներակայացուցչության շենքի վրա հարձակման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ մի խումբ անհայտ անձինք հարձակում էին գործել Կիևում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վրա: Ավելի ուշ Կիևում ՌԴ դեսպանատունը հաստատել էր այդ տեղեկությունը:
Դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, որ անհայտ անձինք դեսպանատան տարածքում «դիմշաշկա» են գցել և հրավառության սարք կիրառել: