Առօրյա կյանքում այս խորամանկությունները կօգնեն մի շարք խնդիրներ լուծելու համար:
Միկրոալիքային վառարան

Ջրի մեջ թրջած սպունգի վրա մաքրող միջոց լցրեք և փրփրեք: Դրեք այն միկրոալիքային վառարանի մեջ և միացրեք մաքսիմալ բարձր աստիճանի վրա 30 վայրկյանի ընթացքում: Բացեք դուռն ու ներսից մաքրեք միկրոալիքային վառարանը սպունգի միջոցով:
Ներքնակ

Ներքնակի նախկին տեսքը վերադարձնելու համար բավական է դրա վրա լցնել սննդի սոդան, թողնել մի քանի ժամ և փոշեկուլի միջոցով մաքրել: Հետքերն ու հոտը իսպառ կվերանան:
Տախտակ

Աղ և կիտրոն՝ հիանալի միջոց է փայտյա տախտակը մաքրելու համար:
Տոստեր

Հին ատամի խոզանակի միջոցով կարելի է մաքրել տոստերի դժվար հասանելի վայրերը:
Ծորակ

Մոմե թղթով մաքրելով ծորակը՝ երկար ժամանակ դրա վրա ջրից հետքեր չեն մնա:
Արդուկ

Համոզվեք, որ արդուկի մեջ ջուր չկա, իսկ «գոլորշի» ֆունկցիան անջատված է, ապա քսեք այն աղի վրա: Այսպիսով կմաքրեք արդուկը կեղտից:
Սպասք

Կավիճով փաթաթված կտորը, որը դրված կլինի սպասքով լի արկղում, կպաշտպանի արծաթե սպասքը հետքերից և գունաթափումից:
Հագուստ

Յուղոտ հետքը կարելի է հեռացնել կավիճի օգնությամբ:
Շերտավարագույր

Կիսագուլպայի միջոցով հեշտ է այն մաքրելը:
Թավա

Լավագույն միջոցը աղն է: Աղը ներծծում է յուղն ու հեռացնում վառված սննդի հետքերը:
Գորգ

Ջուրն ու քացախը լցրեք հեղուկացրի մեջ: Քսեք հետքի վրա, ապա ծածկեք խոնավ շորով: Միացրեք արդուկի գոլորշու ռեժիմն ու դրեք շորի վրա 30 վայրկյան:
Լվացարան

Սոդայի և հին ատամի խոզանակի միջոցով մաքրեք լվացարանը, ապա դրա մեջ կիտրոն դրեք և բացեք ջուրը:
Պատուհան

Սովորական ձևով մաքրեք ապակիները, վերջում չոր թերթով մաքրեք:





























