Ինձ համար անսպասելի չէր այն, ինչ կատարվեց. Հակոբ Հակոբյանը՝ Էջմիածնի քաղաքապետի ուղղությամբ հնչած կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել: Քաղաքապետի գործող թեկնածու Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի մանրամասները դեռևս հայտնի չեն: Քաղաքապետը չի տուժել:

Գեներալի Մանվել Գրիգորյանի օգնականը՝ Վարդան Վարդանյանը, ասել է, որ կասկածյալներ չկան: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով մյուս թեկնածուի՝ Արթուր Թումանյանի հովանավորն է, ասաց. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, որովհետև ժամը 7-ից Էջմիածնում չեմ եղել: Ինձ միայն գիշերն են զանգել ասել, որ սենց բան է տեղի ունեցել: Հիմա ինձ թվում է՝ քննություն է գնում և հստակ կպարզվի իրականությունը, քանի որ որևիցե բանից տեղյակ չեմ, ոչ թե չեմ կարող ասել: Ինձ համար անսպասելի չէր այն, ինչ տեղի է ունեցել, որովհետև ես ասել եմ՝ Էջմիածնում ընտրությունների հետ կապված կա վախի մթնոլորտ: Եվ ընդամենը մի քանի ժամից հետո տեղի ունեցավ այն, ինչ մենք տեսնում ենք»:




Լրահոս