Ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռները Դեյր-էզ-Զորում 4 ավիահարված են հասցրել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ՝ սպանելով 62 զինծառայողի և վիրավորելով մոտ 100-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զինծառայողները շրջապատված են եղել «Իսլամական պետության» զինյալներով: Ավիահարվածները հասցրել են F-16 երկու ինքնաթիռները: Ավիահարվածներից հետո ահաբեկիչները հարձակման են անցել, հաղորդում են ՌԴ ՊՆ-ում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ են տեղափոխել Միացյալ Նահանգների երկու քաղաքացիերի մարմիններ, ովքեր Սիրիայում կռվում էին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: