«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը այսօր հանրապետության հինգ մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում։
Ժամը 09.30-ի դրությամբ հաղորդվում է 16 խախտման մասին չորս ընտրատեղամասերում։ Նշված խախտումները ներկայացնում ենք ըստ ընտրատեղամասերի։
14/7 – Աշտարակ, Նախկին «Կենցաղի տուն», Երևանյան փողոց, շենք 47
08:57
Ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում
մյուս դիտրոդները և վստահված անձանց վկայականները տեսանելի չեն, ունեն, ցույց են տալիս, բայց ակնհայտ մշտական տեսանելի չեն.
08:57
Տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում
08:23
Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում
սեղանների կահավորումը սխալ է, պատի մոտ են սեղանները, չեն կարողանում ազատ տեղաշարժվել, հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց փոխել, քվեատուփերից մեկը ելքի դռան կողքն է հենց,
08:01
Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում
07:45
Դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ քվեարկության կարգի խախտման կամ դրա վերացման վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏՀ նախագահի կողմից
07:45
Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում
ընտրատեղամասը հարմարեցված չի եղել դիտորդների ու հանձնաժողովի անդամների աշխատանքների կատարմանը, տեղեշարժվելու հնարավորությունը սահմանափակվել է. վստահված անձինք այցեքարտերով չեն եղել, ուզելու դեպքում նոր ներկայացրել են. հանձնաժողովի նախագահին դիմել են սենյակային պայմանների բարելավման համար, որին ի պատասխան ասվել է, որ դիտորդները խոչընդոտում են ընտրական գործընթացին.
07:45
Տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում
սխալ է կահավորված, պատի մոտ են նստած հանձնաժողովի անդամեները, խոչընդոտնում են դիտորդի աշխատանքին
07:45
Դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ քվեարկության կարգի խախտման կամ դրա վերացման վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏՀ նախագահի կողմից
07:45
Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում
Խոչընդոտում է դիտորդի ազատ տեղաշարժմանը, սահմանափակում է իրավունքները հանձնաժողովի նախագահը.
07:45
Տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում
14/3 – Ապարան, Արվեստի դպրոց, Գ. Նժդեհի փողոց, շենք 12
08:21
Քարոզչական նյութերի առկայություն տեղամասում
դպրոց դարպասներին թեկնածուի պաստառ էր փակցված, որը հանվեց, դիտորդը չի նկարել և չի էլ հստակեցրել, թե ում պաստառն է եղել
08:21
Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում
08:20
Քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ
ժամը յոթի դրությամբ քվեատուփերը բաց են եղել, բայց ութի դրությամբ չի կարող ասել արդեն փակ են եղել, թե ոչ. Հետո կարող է տեսախցիկի ձայնագրությունը նայել ու տեղեկացնել,քվեատուփերը փակվել են եղել, թե ավելի ուշ են փակվել.
07:37
Ընտրատեղամասի սխալ կահավորում
Տեղամասը հարմարեցված չէ տեղաշարժման սահմնափակում ունեցող (սայլակով ընտրողների) մուտքը միայն աստիճաններով է:
37/4 – Տեղ, նախկին Քարաշենի մշակույթի տան շենք, 3-րդ փողոց, շենք 13
08:22
Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում
37/17 – Գորիս, նախկին Շուռնուխի միջն. դպրոցի շենք, 3-րդ փողոց, շենք 1
08:59
Քարոզչական նյութերի առկայություն տեղամասում