Արդեն հայտնել էինք, որ Մասիս քաղաքի 16/05 ընտրատեղամասում կուտակումներ են: Այստեղ վաղ առավոտից մինչև հիմա նույն մարդիկ կանգնած են նույն տեղում: Այս ընտատեղամասում է գտնվել նաև Մասիսի ներկայիս քաղաքապետ Սաշա Հակոբյանը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս ընտրատեղամասում իրարանցում է սկսվել: Ավագանու թեկնածու Վահան Վարդանյանի վստահված անձը մոտեցել է քվեատուփին և ինչ-որ բան հուշել ընտրողին: Նրան ասել են, որ նման իրավունք չկա: Եվ այդ ամենից հետո իրարանցում է սկսվել: