Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը համոզված է` քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 16-ին:
«Ամեն ինչ էլ պատահում ա, լինում ա: Իրավապահ մարմինները զբաղվում են, ամեն ինչ էլ կպարզեն: Կան տուժողներ, մասնակիցներ, ամեն ինչ էլ կպարզվի»,- այսօր` սեպտեմբերի 18-ին, Էջմիածնում, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դեպքին:
Այն դիտարկման, որ գեներալի որդիներն էլ են ծեծին մասնակցել, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Եթե իմ որդիները որեւ մեկին կպել են, օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, իսկ շառ անողներն էլ պիտի պատասխան տան: Ով կրակել ա, պիտի պատժվի, ով ծեծել ա, պիտի պատժվի», հավելեց գեներալը:
Նշենք նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանն իր ընտրությունը կատարեց Էջմիածին քաղաքաի 19/10 ընտրատեղմասում: Թե ինչպես նա մասնակցեց ընտրությանը դիտեք ArmLur.am-ի տեսանյութում: