
Գլխավոր դատախազությունը ի լրումն 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հաղորդագրության, տեղեկացնում է.
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-ն։
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: