Ռուսաստանում այսօր նույնպես ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում այսօր խորհրդարանական ընտրություններ են, ինչպես նաեւ ընտրում են 9 շրջանի նահանգապետերի, 39 օրենսդիր ժողովի պատգամավորների, երկրի տարբեր շրջաններում նաեւ քաղաքապետի ընտրություններ են , ինչպես նաեւ կկայանա 150 տեղական նշանակության հանրաքվե:

Պետդումայում պատգամավորական մանդատի համար պայքարում է 14 կուսակցություն եւ 2100 մեծամասնական թեկնածու: Ընդհանուր առմամբ ընտրություններին առաջադրվել է 6500 թեկնածու: ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է 14 կուսակցության առաջադրում` «Ռոդինա», «Ռուսաստանի կոմունիստներ», , «Թոշակառուների ռուսական կուսակցություն` հանուն արդարության», «Եդինայա Ռոսիա», «Քաղաքացիական պլատֆորմ», «Կանաչներ», Լիբերալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ազատության կուսակցություն ն(ՊԱՌՆԱՍ), Աճի կուսակցություն, «Քաղաքացիական ուժ», «Յաբլոկո», ՌԴ կոմունիստական կուսակցություն, «Ռուսաստանի հայրենասերներ» եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»:




Լրահոս