Արդեն հայտնել էինք, որ Մասիս քաղաքի 16/05 ընտրատեղամասում ընտրություններն ակտիվ են ընթանում: Այս տեղամասում իր ընտրությունը կատարեց նաև քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը:
ArmLur.am-ի այն հարցին, թե ինչ դերակատարում ունի Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ընտրություններում` իրեն սատարելու հետ կապված, նա ասաց, որ ոչ մի կապ չունի: Նշենք, որ Դավիթ Համբարձումյանն Արշակ Հակոբյանի փեսան է:
Մեր թղթակիցը հետաքրքվել է նաև ԲՀԿ-ի թեկնածու Կարապետ Օհանյանի ինքնաբացարկի հետ նրա առնչության մասին, ինչին ի պատասխան Դավիթ Համբարձումյանն արձագանքել է, որ նման խոսակցություններին կանդրադառնա ընտրվելուց հետո:
Նշենք նաև, որ երբ Համբարձումյանը եկել է ընտատեղամաս, նրան սկսել են շնորհավորել, սակայն վերջինս ասել է, որ ավելի ուշ շնորհավորեն իրեն: