Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 7-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 6.40-ի սահմաններում էլեկտրական մալուխների կարճ միացումից ամբողջությամբ այրվել է Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքը, որից հետո կրակը տարածվել և բռնկվել է նույն փողոցի մեկ այլ տան տանիքը:

Մեկնել է 2 մարտական ջոկատ, կրակը մարվել է ժամը 8.23-ին:
Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արտաշատի հրդեհային տեսչություն:




Լրահոս