«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Վերջին մեկ ժամվա կտրվածքով ավելացել են ընտրատեղամասերում կուտակումների հաճախականությունը:
Մասնավորապես, 10:38 արձանագրվել է, որ Ապարանի թիվ 2 հիմն. դպրոցում ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն է եղել: Իսկ 10:56 գրանցվել է ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս: Ըստ նկարագրության, ընտրատեղամասում ուղղորդող անձ է եղել, որին հանձնաժողովի անդամներից մեկը դուրս է հրավիրել: Բայց դրանից հետո էլ շարունակաբար հայտնվում է ընտրատեղամասում, որպես օգնող մարդ:
Իսկ Ապարանի 14/3 ընտրատեղամասում կուտակման դեպք է արձանագրվել 11:51-ին, որը նաև փաստող տեսանյութեր և լուսանկարներ կան: Ըստ արձանագրության, 10:49 -ին գրանցվել է, որ մարդիկ քվեախցիկ են մտնում երկու կամ երեք հոգով, այնուհետև դիտորդի միջամտությունից հետո դուրս են գալիս։