Ապարանի 14/3 ընտրատեղամասում հայր ու որդի միմյանց փոխարեն են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել  ՏԻՄ ընտրությունների ընթացքը: Մասնավորապես, ընտրատեղամասերում մեծ տոկոս են կազմում կուտակումների դեպքերը:

Ապարանի 14/1 ընտարտեղամասում ժամը 13:05 գրանցվել է ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս: «Վստահված անձը եկավ երկու տարեց ընտրողների հետ, երկուսին էլ օգնեց որ գնրանցվեն ընտրացուցակներում, հետո տարեց տղամարդը գնաց քվեախցկի հետ, և այդ պահին վստահված անձը ընտրողից մի մետր հեռավորության վրա իր հետ խոսում էր և հուշում էր՝ ում ընտրել. Նախագահը դիտողությունը արեց, ասեց հետ գնացեք, հետ եկավ վստահված անձը, բայց տարեց մարդը արդեն քվեարկել էր», – նշում է նախաձեռնությունը:

Նույն ընտրատեղամասում 12:41 նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ: Նշվում է, որ ներկա են մարդիկ, ովքեր պարբերաբար ներկայանում են որպես վստահված անձինք: Իսկ Աշտարակի 14/6 ընտրատեղամասում 07:22 տեղամասի մուտքի դիմաց, դարպասների մոտ փակցված էր թվեարկվող թեկնածուի պաստառ, ինչի մասին տեղեկացվել է ՏԸՀ նախագահին: Իսկ Ապարանի 14/3 ընտրատեղամասում մի տղա մոտեցել է քվեարկության, պարզվել է, որ հայրն արդեն իր փոխարեն ստորագրել է, ինքն էլ հոր փոխարեն է քվեարկել: Նշվում է, որ հանձնաժողովի նախագահն արձանագրել է, բայց չի կքնել արձանագրությունը` մեկնաբանելով, որ դա պարտադիր չէ:




Լրահոս