
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում սեպտեմբերի 18 ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 541 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 68 708 է կամ 10.61 %: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am»: