
ArmLur.am-ի թղթակիցը Էջմիածնի թիվ 19/07 ընտրատարածքից հայտնում է, որ վաղ առավոտից այդ ընտրատեղամաս են գալիս մարդիկ, ովքեր չգիտեն, թե որտեղ պետք է կատարեն իրենց ընտրությունը: Հանձնաժողովի նախագահը ստիպված զանգահարում է ընտրատեղամասային հանձնաժողով, ճշտումներ կատարում և մարդկանց ուղարկում համապատասխան ընտրատեղամասեր:
Երբ մեր թղթակիցը փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, որ մարդիկ տեղյակ չեն, թե որտեղ պետք է կատարեն իրենց ընտրությունը, հանձնաժողովի նախագահը նշել է, թե ընտրություններից առաջ պետք է ընտրողներին ծանուցում գար, սակայն չի եկել, որն էլ նման անորոշության պատճառ է դարձել: