Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, Էջմիածնի 19/10 ընտրատեղամասում վաղ առավոտից մինչև հիմա կազմվել է ընդամենը մեկ արձանագրություն: Քվեաթերթիկը դրվել է սպիտակ գույնի ծրարի մեջ: Իսկ ավագանու անդամներինը՝ դեղին գույնի ծրարում: Մինչդեռ այդպես չպետք է լիներ: Այստեղ ընտրել է ընդամենը 405 հոգի:
19/10 ընտրատեղամասի ընտրական նախագահ Լևոն Գաբրիելյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի առնչությամբ կապ է հաստատել ԿԸՀ-ի հետ:
Նշենք, որ այնտեղից էլ հայտնել են, որ կարող են այդպես շարունակել ընտրությունը: