Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի տարածքում, ինչպես նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները սեպտեմբերի 18ին մասնակցում են ՌԴ Պետդումայի ընտրություններին նաև Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի տարածքում գործող թիվ 8031 ընտրատեղամասում՝ ներկայացնելով գործող օտարերկրյա անձնագիրը։ Այստեղ են քվեարկում ինչպես Շիրակում, այնպես էլ Լոռիում բնակվողները: Քվեարկությունը կանցկացվի 08:00ից մինչև 20:00: Եւս 3 տեղամաս Շիրակի մազի տարածքում գործում են 102րդ ռազմաբազայի տարածքում: Հյուպատոսարանում ընտրությունը սկսվել է ժամանակին և նորմալ ընթանում է:
Այս մասին «Արմենպրես»ին վստահեցրեց թիվ 8031 ընտրատեղամասի նախագահ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը: «Ընտրողների հոսք օրվա ընթացքում սպասվում է : Ընթացքն արդեն ակտիվ է, բայց ավելին ենք սպասում: Դա կապված է նրա հետ, որ այսօր հանգստյան օր է, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները բավական ակտիվ են և մեծ հոսք կլինի մի քանի ժամից, երբ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար Գյումրի կգան նաև հարևան Լոռու մարզից: Սպասում ենք նաև ՌԴ քաղաքացիների՝ Վրաստանում բնակվող: Այնպես որ, հյուպատոսարանում տեղակայված տեղամասում սպասում ենք մեծ ակտիվություն», նշեց հյուպատոսը՝ կարևորելով ընտրական գործընթացը ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար: «Պետդումայի պատգամավորների ընտրություն անչափ կարևոր է, մենք պետք է կարողանանք ընտրել արժանի, գրագետ ու արհեստավարժ պատգամավորների, ովքեր կկարողանան օրենքներ ընդունել՝ ի շահ ՌԴ քաղաքացիների»,նշեց պատասխանատուն:
«Ընտրատեղամասը բացվել է ընտրողի համար առավոտյան ժամը 8-ին, սակայն մինչ այդ մեր կողմից կատարվել են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ ստուգել քվեախցերը, կնիքների առկայությունը և այլն: Կաշխատենք մինչև ժամը 20:00-ը, որից հետո արդեն կսկսենք հաշվարկը», հավելեց Եվգենի Կոնիշևը: ՌԴ յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին խառը համակարգով. 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգ) և 225 ը` մեծամասնական համակարգով։