Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում քիչ առաջ ընտրությունները ժամանակավոր դադարեցվել էին, ապա վերականգնվել: Դա եղել է այն բանից հետո, երբ թիվ 14/1 ընտրատարածք է մտել մի անձ, ով ներկայացել է որպես համայնքապետի թեկնածու Երվանդ Խաչատրյանի վստահված անձ և ասել.«Վերևից ասել են դադարեցնել ընտրությունները, որովհետև Արայիկ Խանդոյանի կինը, վստահված անձ է և կրում է Արայիկ Խանդոյանի պատկերով մարզաշապիկ»։
Դրանից հետո հավաքված մարդիկ փաստաթուղթ են պահանջել ընտրությունը դադարեցնել պահանջող անձից և պարզել, որ նա կեղծ թուղթ ուներ իր մոտ և գրանցված չէր որպես գործող համայնքապետի վստահված անձ։
Քիչ անց ընտրությունները վերականգնվել են և հիմա ամեն ինչ նորմալ է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Սոնա Թամարյանը, ով Ծաղկահովիտի գյուղապետի թեկնածու Արարատ Խանդոյանի կինն է և հանձնաժողովի անդամ: