
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, անդրադառնալով թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, նշել է, որ նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբևէ աշխատել է:
Գվարդիոլան համեմատելով Մեսսին և Դե Բրույնեին` ասել է. «Մեսսին եզակիի աթոռին է նստած: Դե Բրույնեն չի կարող այդ աթոռին նստել, սակայն կարող է նստել նրա կողքին: Նա ճիշտ ժամանակին շատ ճիշտ որոշումներ է կայացնում»:
«BBC»-ն մեջբերելով մարզչի խոսքը նշում է, որ նա բարձր է գնահատել թիմում նման ֆուտբոլիստ ունենալու փաստը: