Բրեմենի «Վերդեր» և Մյունխենգլադբախի «Բորուսիա» խաղից հետո, երբ «Վերդերը» 1:4 հաշվով պարտվել է, որոշվել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկին,- հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
46-ամյա ուկրաինացին բրեմենյան թիմը գլխավորում էր 2014 թվականից:
«Վերդերն» առաջնությունում շատ անհաջող է մեկնարկել. 3 խաղ, 3 պարտություն, 2 խփած և 12 բաց թողած գոլ: