SANA լրատվական գործակալության փոխանցմամբ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր նահանգում սիրիական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռ է խոցվել, օդաչուն տեղում մահացել է:
Ըստ աղբյուրի դեպքը տեղի է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում:
Նախօրեին 62 սիրիացի զինվոր զոհ դարձան ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից հասցված օդային հարվածների՝ Դեր Զորի ռազմական օդակայանի տարածքում: Պենտագոնը հայտարարել էր, որ իրենք գործել են ԻՊ-ի դեմ և Ասադի զորքերի վրա հարձակումը սխալմունք էր:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: