Հանրապետությունում ընթացող ՏԻՄ ընտրություններից ամենաուշագրավն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում էր: Այստեղ առաջադրվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը կալանքի տակ է գտնվում:
Բացի «Միայնակ գայլից»՝ առաջադրվել էին նաեւ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ու Նորայր Հակոբյանը:
Նախնական տվյալներով հաղթել է Նորայր Հակոբյանը,ով նախկինում էլ է գյուղապետ եղել:
Գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյան ու Արայիկ Խանդոյանը պարտվել են: