Երեկ Արարատի մարզի Նոր կյանք գյուղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Նրա օգտին քվեարկել է 467 ընտրող: Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե:
Իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Գոռ Աբրահամյանը: