
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը դեռևս մեկ ամիս էլ վիրահատության չի ենթարկվի: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Հովհաննեսը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա հենակների միջոցով կարողանում է քայլել, սակայն վիրավոր ոտքի վրա «ուժ չի գործադրում»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր ՊՊԾ գնդում, նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։