Ինչպես հայտնի է` երեկ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություներ են տեղի ունեցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները:
Ներկայացնում ենք տվյալները.
Նոյեմբերյան
Կարեն Աբազյան, ՀՀԿ- 2588 քվե
Վանուշ Ամիրաղյան – 2355 քվե
Ապարան
Գոռ Աբրահամյան, ՀՀԿ – 2408 ձայն
Էդգար Փարվանյան, անկուսակցական, – 1112 ձայն
Վեդի-
Վարուժան Բարսեղյան, ՀՀԿ- 3623 ձայն
Մասիսում ընտրվել է միակ թեկնածուն` ՀՀԿ-ից առաջադրված Դավիթ Համբարձումյանը: Արդեն հայտնել էինք, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը` ստանալով 10587 ձայն:
Աշտարակ
անկուսակցական Թոմաս Շահվերդյան – 4428 ձայն
անկուսակցական Ռազմիկ Տերտերյան` 3030 ձայն
ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Աշոտ Ղալաչյան – 2440 ձայն
ԲՀԿ Արշալույս Մեջլումյան – 6o8 ձայն
Գորիսում վերընտրվել է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը` 8367 քվեով: Իսկ Քաջարանում վերընտրվել է անկուսակցական Մանվել Փարամազյանը՝ ստանալով 3983 ձայն:
Աճարկուտում անկուսակցական Մանվել Ավետիքյանը 75 ձայն ստանալով հաղթել էր գործող ՀՀԿ-ականին, ով ստացել էր 28 ձայն: Այրումում հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, նա 1531 ձայն ստանալով՝ առավելության է հասնել հիմնական մրցակից անկուսակցական Դավիթ Փարսադանյանից: Բերքաբերում ևս հաղթել է գործող ՀՀԿ-ական ղեկավարը՝ Արթուր Մադաթյանը: