Կազմակերպվում է անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից ստեղծված նախագծերի ցուցահանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ  են գտնելու անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված և կառուցված շենքերն և շինությունները:

Անհրաժեշտ նյութերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո` (սեպտեմբերի 19-ը) սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին ՀՀ ՔՆ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի ներկայացված նյութերի ցուցահանդեսը:

Այս պահի դրությամբ ներկայացվել է 30 հայտ, այդ թվում նաև Արցախից: Հայտերին կից մասնակիցները ներկայացրել են ավելի քան 112 վահանակ և 4 մանրակերտ:




Լրահոս