
Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Գրոհայիններն այդ դիրքերը օգտագործել են որպես ռազմական շտաբ, որում ռազմամթերք էր պահվում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում հասցված ավիահարվածների արդյունքում 5 գրոհայինի է ոչնչացրել: