Ով է վարչապետի` աշխատանքից ազատված օգնականը և որքան ունեցվածք ունի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի օգնականի պաշտոնից ազատել է Աննա Գևորգյանին, ով այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք: Այլ կերպ ասած` նորանշանակ վարչապետն ազատվում է իր նախորդի կադրերից: Իսկ ով էր Աննա Գևորգյանը:

Նա իր պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսի 1-ին: Նա Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից:

Աննայի կենսագրական տվյալներից armlur.am-ը  տեղեկացավ, որ նա սովորել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ  2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

hovik4

Վարչապետի` արդեն նախկին  խորհրդականն իր գույքի ունեցվածքի մասին հայտարարագիրը ներկայացրել էր 2014 թվականի հուլիսի 14-ին: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և միանվագ վճարներից Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել:

anna-600x495

anna1-600x481

anna3-600x293

Մենք ուսումնասիրեցինք նաև նրա` 2015 թվականին ներկայացրած հայտարարագիրը, որից պարզ դարձավ, որ նա 2014 թվականին ոչ մի անշարժ կամ շարժական գույք չի գնել, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 7 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Ըստ այդ նույն տվյալների, նրա դրամական միջոցները կազմում են 4 մլն 500 հազար դրամ և 2000 դոլար:




Լրահոս