
Մասիս քաղաքում ընտրություններին մասնակցել է 7995 անձ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանի օգտին են քվեարկել 7520 անձ, որը ձայների մոտ 94%-ն է կազմում, անվավեր է ճանաչվել 247 քվեաթերթիկ, իսկ դեմ են քվեարկել 196 ընտրող:
Դավիթ Համբարձումյանը հայտնում է, որ իր` որպես քաղաքապետ գործառույթները, սկսվելու են նոյեմբերի 12-ից: