Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վաղը կեսգիշերին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 20-ին` ժամը 00:00­-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-­ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի` գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-­ին: ՀԱԷԿ-­ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա:




Լրահոս