Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը հրավիրում է համապետական հանրահավաք, որը տեղի կունենա Վանաձորի «Հայք» հրապարակում: Հանրահավաքին կհաջորդի երթը:
Ելույթ կունենան ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Վանաձորի ավագանու ցուցակի 1-ին համար Վահան Ղույումչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամներ, լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և Մարդու իրավունքների 3–րդ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հանրահավաքը կուղեկցվի համերգով: Հանդես կգա սիրված երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կարգախոսն է՝ Ո՛Չ ԴՐԱԾՈՆԵՐԻՆ, Ո՛Չ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ, ԱՅՈ՛ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն