Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում բնակիչները կրկին դուրս են եկել փողոց. նրանց պահանջերն այդպես էլ չեն իրականացել:
ArmLur.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ հիմա փողոց են դուրս եկել, բայց կփակեն միջպետական ճանապարհը, թե՝ ոչ ասել չի կարող. «Դե հավաքվածները մարդիկ են, իսկ մարդկանցից ինչ իմանաս` ինչ սպասել, ամեն ինչ էլ կարող է լինել»:
Մեր այն հարցին` արդյոք իրենց հետ «Վեդի Ալկո» ընկերությունից, կամ Կառավարությունից փորձե՞լ են կապվել և պարզաբանում տալ, գյուղապետը պատասխանեց՝ երկու դեպքում էլ ոչ մի արձագանք:
Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է, ինչ աղավնաձորցիներից մեծ քանակությամբ խաղող է մթերել «Վեդի Ալկո» ընկերությունը, բայց նրանց գումարները մինչ օրս վերադարձնել չի կարողացել:
Իսկ նախորդ բողոքի ժամանակ գյուղացիներին Կառավարությունից խոստացել էին, որ 20 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, սակայն վարչապետի փոփոխությունը հանգեցրեց նրան, որ խնդիրը մնաց չլուծված: