Լարված իրավիճակ Հրազդանում. ինչ են պահանջում գործարանի աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Հրազդան քաղաքի՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Հրազդանմեքենա» արտադրական միավորման տարածքում գործող գազաբալոնների արտադրամասի մոտ 30-ից ավելի աշխատակիցներ պահանջում են տարիներով կուտակված իրենց աշխատավարձը։

Հրազդանում տարածված լուրերի համաձան ՝  գազաբալոնների արտադրամասի տնօրեն  Մեխակ Գաբրիելյանն   աշխատակիցներին խոստացել է վճարել, սակայն արդյունքում չի վճարել նրանց գումարները:

Նշենք, որ աշխատակիցների պարտքը  մոտավորապես կազմում է  10-15 մլն դրամ, իսկ միայն վերջին ամիսներին գործարանը մոտ 150 միլիոնի գազաբալոններ է արտահանել։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ինչքան գիտեմ այդ հարցը պետք է արդեն լուծված լիներ: Իրենք ինձ ներկայացրել էին, որ աշխատավարձ չեն ստանում, բայց արդեն պետք է վճարված լինեին: Ես հիմա կզբաղվեմ , տեսնեմ ինչն է պատճառը , որ չեն վճաերել»:

Լուսանկարները ՝shamshyan.com

085974984d7762ae70f6af4911769718




Լրահոս