The New York Times-ը հրապարակել է Ցեղասպանության մասին Քարդաշյանի հոդվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է «Հայոց ցեղասպանությունը ժխտելու անթույլատրելիության» մասին՝ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հոդվածը:

«Ես և իմ ընտանիքը առաջին անգամ չենք բախվում մամուլում ինֆորմացիայի ոչ հավաստիության հետ: Մենք սովորել ենք ուշադրություն չդարձնել դրան: Սուտը լավ վերնագրեր է ստեղծում, իսկ լավ վերնագրերը մեծ շապիկներ են ստեղծում, մեծ շապիկները վաճառում են ամսագրերը: Սակայն երբ ես տեսա  Wall Street Journal-ում մի ամբողջ էջ, որում ժխտվում էր Ցեղասպանությունը, ես չկարողացա չանդրադառնալ դրան»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը համոզված է, որ հոդվածը վճարվել է թուրքական լոբբի կողմից: Քարդաշյանը ամսագրի ղեկավարությանը մեղադրել է «բարոյական անպատասխանատվության  մեջ»՝ կոչ անելով մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին:




Լրահոս