Ռուսաստանում ադրբեջանցիների են գնդակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Ադրբեջանի 3 քաղաքացու են գնդակահարել: Այս մասին տեղեկություն է տարածել mr7.ru կայքը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի առավոտյան Գատչինա քաղաքի բարերից մեկում:

Վիճաբանության պատճառով տեղի ունեցած դեպքի ժամանակ բարի հաճախորդներից մեկը կրակ է բացել Ադրբեջանի 20, 22 և 27-ամյա քաղաքացիների ուղղությամբ: Վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել:

Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում:




Լրահոս