Գևորգ Կոստանյանը չի՞ մեկնել բուժման (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության դատախազություն և ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նկատենք, որ դատախազության կազմից բացի, ներկաների թվում էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ուշագրավն այն է, որ վերջինս վիրահատության ենթարկվելու նպատակով մեկնել էր երկրից, սակայն այսօր պարտաճանաչ այցելել էր իր նախկին աշխատավայր:

Ավելին, Կոստանյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դատախազին` համոզվածություն հայտնելով, որ այսուհետ ևս նույնպիսի սկզբունքայնությամբ, հետևողականությամբ և եռանդով կշարունակվեն մեր երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հիշեցնենք, որ  Գևորգ Կոստանյանը օգոստոսի 4-ին առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել:

18910_b

 




Լրահոս