
ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մարտիրոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում պարտք ու պահանջի հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Նեկտար Խաչատրյանի հետ, որի ընթացքում, իր ձեռքում եղած պոլիէթիլենային տարրայի մեջ եղած բենզինը լցրել է Նեկտար Խաչատրյանի վրա և փորել վառված լուցկին գցել նրա վրա:
Ըստ մեղադրական եզրակացության` վիճաբանությանը ներկա գտնվող Շիրակ Ղուկասյանը և Սեյրան Գասպարյանը բռնել են նրան և կանխել այդ գործողությունը:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշել է Մարտիրոս Սեդրակի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: