Այս պրակտիկ խորհուրդները կօգնեն հեռացնել հին հետքերը, և իրերը կդառնան ինչպես նորը:
Տախտակ

Տախտակի նախկին տեսքը վերադարձնել է հեշտ է. պարզապես մաքրեք այն կիտրոնի հյութի և աղի խանռուրդի մեջ թաթախված սպունգով:
Պղնձե կաթսա

Պղնձե կաթսաները լավագույնն են սննդի պատրաստման համար: Դրանք կարելի է նորացնել աղի և քացախի օգնությամբ: Դրանց մակերեսին աղ լցրեք, ավելացրեք քացախն ու մաքրեք սպունգի կոշտ կողմով:
Ափսե

Ափսեների վրա մնացած քերծվածքներից կարելի է հեշտությամբ ազատվել: Դրա համար կօգնի ճենապակու մաքրման միջոցը:
Թավա

Այրված յուղից թավան մաքրելու համար կօգնի սովորական սոդայի և ջրածնի պերօքսիդի խառնուրդը: Անհրաժեշտ է քսել խառնուրդն ու թողնել 30 րոպե: Ապա լվանալ:
Գորգ

Անհրաժեշտ կլինի քացախ և ջուր: Խառնեք ջուրն ու քացախ շշի մեջ: Քսեք հետքերի վրա և դրանց վրա խոնավ շոր դրեք: Արդուկի վրա միացրեք գոլորշու ռեժիմն ու թողեք 30 վայրկյան:
Չուգունե թավա

Դրա համար անհրաժեշտ է սպիտակ քացախ:
Սալիկ

Սալիկները կարելի է մաքրել սպիտակեցնող միջոցով, որի մեջ քլոր է պարունակվում:
Կեդեր

Անհրաժեշտ է 1 թեյի գդալ սպասքի լվացման հեղուկ, 3 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ և 2 ճաշի գդալ սննդի սոդա:
Կաշվե կահույք

Քերծվածքների վրա ձիթապտղի ձեթ քսեք:
Մանրաթելով ծածկված կահույք

Այն հատուկ խնամք է պահանջում: Կարելի է մաքրել սպիտակ սպունգի և սպիրտի օգնությամբ:
Կաշվե պայուսակ

Թաց անձեռոցիկի օգնությամբ կարելի է մաքրել կաշվե պայուսակը:
Սրբիչներ

Սրբիչների փափկությունը վերադարձնելու համար չորացրեք դրանք լավ օդափոխված սենյակում կամ բաց տարածքում:


























































































