Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխությունը: Ամերիկյան հեռուստաակադեմիան ամեն տարի մրցանակ է շնորհում լավագույն հեռուստասերիալներին:
Գլխավոր նոմինացիաներում ՝ «Լավագույն դրամատիկ սերիալ» և «Լավագույն կատակերգական սերիալ», հաղթել են «Գահերի խաղն» ու քաղաքական սատիրա «Փոխնախագահը»:
Երկու ֆիլմերը լավագույնն են ճանաչվել այդ նոմինացիաներում նաև անցած տարի:
«Գահերի խաղն» այս տարի ռեկորդ է սահմանելով՝ ստանալով իր 38-րդ արձանիկը: