Օգոստոսի 31-ին Վանաձորում դժբախտ պատահարից 5-ամյա երեխա է մահացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ մայրը վերադառանալով տուն, տեսել է երեխային այրված վիճակում, սակայն հիվանդանոց չի տեղափոխել, այլ փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել, որի հետևանքով երեխան մահացել է: Նշենք, որ երեխան մահացել է եղբոր հետ խաղալու ընթացքում՝ եռման ջուրը վրան լցնելու հետևանքով:
Ըստ Վանաձորում պտտվող լուրերի` ընտանիքի մյուս երեք երեխաներն այս պահին Վանաձորի մանկատանն են:
Նշենք, որ ընտանիքի հայրը գտնվում է բանտում, իսկ մայրն աշխատում է Վանաձորում` որպես աղբ հավաքող:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Վանաձորի մանկատան փոխտնօրենի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեխաներն այս պահին գտնվում են մանկատանը:
«Իրենց հետ տարվում է հոգեբանական համապատասխան աշխատանքներ, ինչպես նաև ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,-ասաց նա:
Ըստ փոխտնօրենի՝ այս պահին երեխաները ոչ մի բանի կարիք չունեն:
Լիդա Եղիազարյան