Սխալմամբ դիետիկ համարվող մթերքներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս մթերքները հաճախ համարվում են դիետիկ, սակայն դա այդպես չէ:

Հացիկներ

Շատերը հացի այս տեսակը փոխարինում են սպիտակ հացին, սխալմամբ կարծելով, դա ճիշտ որոշում է: Սակայն պետք է հիասթափեցնենք: Միայն կարդացեք այս մթերքի կալորիականությունը և նույնիսկ սպիտակ հացը այդքան էլ վնասակար չի թվա: Հաճախ դրանց կազմի մեջ են մտնում խմորիչ, ցորենի ալյուր և նույնիսկ մարգարին:

1

Փաթեթավորված ապուրներ

Այսօր խանութներում հաճախ կարելի է հանդիպել այս ապուրներից, ընդ որում, դրանց վրա գրված է «դիետիկ»: Սակայն դրանց մեկ պարունակվում է աղի և նատրիումի քլորիդի մեկ օրվա չափաբաժինը: Եվ օրգանիզմում հեղուկի ավելցուկը, ինչպես հայտնի է, ավելորդ կիլոգրամ է:

Շոկոլադ

Կարդացեք, թե քանի կալորիա է պարունակվում 100 գրամում: Կարելի է օգտագործել դառը շոկոլադ, սակայն չափավոր:

2

Թարմ մրգերից պատրաստված հյութ

Դիետա պահպանելու ժամանակ մենք օգտագործում ենք այս հյութը չնախատեսված չափերով, մոռանալով, որ դրա մեջ նույնպես կալորիաներ են պարունակվում:

3

Անանաս

100 գրամ անանասի մեջ 50 միավոր կալորիա է պարունակվում: Այս միրգը բավականին ծանր է, և այդ պատճառով կարելի է ավելացնել 500 կկալ:

Յոգուրտ

Այն կարող է իր մեջ մոտ 4 գդալ շաքարավազ պարունակել:

4

Ցորենի հաց

Շատ արտադրողներ ալյուրից պատրաստված հացը քողարկում են ցորենից պատրաստված հացի տակ: Ինչպե՞ս: Դրա մեջ ավելացնում են ավելի շատ սերմեր:

5

Շշով կանաչ թեյ

Շատ հաճախ շշերի մեջ ոչ թե կանաչ թեյ, այլ քաղցր լիմոնադ են լցնում` ոչ բնական հավելումներով: Շատ կալորիաներ և ոչ մի օգուտ:

6

Կարմիր միս

Մեկ հարց է, որ ինքներդ եք պատրաստում: Սակայն մեկ այլ հարց է, երբ այն համտեսում եք սրճարանում: Հիշեք, որ խոհարարներն ավելի յուղոտ հատվածներ են ընտրում:

7

Սուշի

Այն որպես կանոն դիետիկ են համարում: Սակայն դա այդպես չէ: Օրինակ, 6 հատ սուշիի մեջ 500 կալորիա և 25 գրամ յուղ է պարունակվում:

8




Լրահոս