
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաման է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։ Որոշման մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` 2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևան քաղաքում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համակարգման և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղորդման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»: