Արթուրի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցնող Արթուր Սարգսյանը ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանի հետ: Վերջինս նշեց, որ սա  նորություն չէ, պարզապես ՀՔԾ-ն նոր է հայտարարություն տարածել:

«Արթուրի հետ խոսել եմ, նա  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով ՝ Արթուրն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, քանի որ Արթուրը հաշմանդամության կարգ ունի:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս