Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Հյուսթոն Դինամոյի» դեմ ՄԼՍ-ի առաջնության տնային խաղին:
Rslsoapbox.com-ը գնահատել է ամերիկյան ակումբների ֆուտբոլիստների խաղը և անդրադարձել է նաև Յուրա Մովսիսյանի խաղին և 29-ամյա ֆուտբոլիստի գործողությունները գնահատել է 4.5 (առավելագույնը՝ 10)՝ Մովսիսյանի խաղը մեկնաբանելով այսպես.
«Հայ ֆուտբոլիստը փորձում էր ստեղծել գոլային պահեր և թիմին տանել հաղթանակի: Յուրան ուներ մի քանի լավ պահեր, սակայն իրացնել դրանք չկարողացավ»: Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվել է նվազագույն հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: