«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս մրցաշրջանից առաջ հետաքրքրված է եղել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսիի ու Նեյմարի ծառայություններով:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ անգլիական ակումբի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն հանդիպել է արգենտինացի և բրաիլացի ֆուտբոլիստներին և բանակցել նրանց հետ: Բանակցությունները դրական ավարտ չեն ունեցել, քանի որ Մեսսին ու Նեյմարը մտադիր չեն բաժանվել «Բարսելոնա»-ից: