Շահեն Հարությունյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ այսօր նա սառը զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել:

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ եմ։ Ամեն ինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։
Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։ 3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան։
Սպասենք տեսնենք՝ հիմա ի՞նչ կլինի», – այս մասին հայտնում է Շահեն Հարությունյանը:




Լրահոս